«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Երեւանի պետական համալսարանի եւ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի օժանդակությամբ, 2012 թ. նոյեմբերին Արագածոտնի մարզի Ուշի համայնքի հանրակրթական դպրոցում, ճանաչված գիտնականների մասնակցությամբ, կազմակերպվել էր «Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրը» թեմայով գիտաժողով, որի ընթացքում քննարկվել էին «Ուշիի» պահպանմանը եւ ամրակայմանն առնչվող խնդիրները:
«Շողակաթ» հեռուստաընկերությունը նախաձեռնել եւ պատրաստել է «Հավատի կյանքը. Ուշի» հաղորդումը, որի ընթացքում ներկայացվել են վանական համալիրը, նրա պատմական նշանակությունն ու առօրյա խնդիրները: Հաղորդման ընթացքում հանդես են եկել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, հնագետ Ֆրինա Բաբայանը, արվեստաբան Արծրունի Սահակյանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը հաղորդման ընթացքում խոսել է Թորամանյանի գիտական ժառանգության հավաքման, հանրահռչակման եւ հրատարակման մասին:
Հաղորդման մասնակիցներն արդրադարձել են «Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրի» վերականգնմանւ, պահպանությանը եւ հանրակռչակմանը: :
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ա. Փիլիպոսյանն իր խոսքում շեշտել է այն փաստը, որ անցյալ տարի, ՊՈԱԿ-ի, մշակույթի նախարարության, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Ուշիի համայնքի ղեկավարի հետեւողական, համատեղ ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ վանական համալիրի տարածքից ապամոնտաժել հուշարձանի հետ կապ չունեցող օբյեկտը:
Հաղորդումը եթեր կհեռարձակվի առաջիկայում: