Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի նախաձեռնությամբ, Սիսիանի պետական քոլեջի տուրիզմի բաժնի ուսանողները և «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակույթային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանը քննարկել են պատմական հուշարձանի շրջակայքի աղտոտվածության խնդիրները, համայնքում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները:
Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի ղեկավարությունը ողջունել է ուսանողների առաջարկը և պատրաստակամություն հայտնել՝ օգնել նրանց արգելոցի տարածքում շաբաթօրյակ կազմակերպելու հարցում:
Սիսիանի պետական քոլեջի տուրիզմի բաժնի ուսանողները արգելոցի վարիչի հետ քննարկել են նաև հուշարձանի տարածքը չաղտոտելու մասին ցուցանակներ պատրաստելու ու տեղադրելու իրենց առաջարկը: