ՓԱՌԱՏՈՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՎԵԼ ԵՆ ՊՈԱԿ-Ի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՓԱՌԱՏՈՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՎԵԼ ԵՆ ՊՈԱԿ-Ի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

2019-07-25T11:27:15+00:00 08/07/2019|Արմավիր, Լրահոս|

ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի նախաձեռնությամբ երեկ  Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ համայնքում կայացել է «Փառատոնը սահմանին․ պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» խորագիրը կրող միջոցառմումը:  Տոնական տրամադրությունը և ջերմ մթնոլորտը համախմբել ոչ միայն մոտակա համայնքների բնակիչներին: Սիրված երգիչների ու պարային համույթի կատարումներին նույնիսկ կիզիչ տապը  չխանգարեց  իսկական տոնախմբության վերածել  օրը:

Ի թիվս այլ  կազմակերպությունների՝ Մաչանենց Արվեստի դպրոց, Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, Երիտասարդ պատմագետների ասոցիացիա և այք, փառատոնին մասնակցել է նաև՝  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Ներկայացվել  է  ֆոնդերի՝ բրոնզ-երկաթեդարյան զենքի օրինակների ցուցադրություն՝ դաշույններ, նիզակներ, նետասլաքներ, գուրզ,  նաև՝ կարասներ:  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացրել էր նաև վերջին  հրատարակությունները:

Տաղավարը հետաքրքությամբ են դիտել պետական պաշտոնյաները, Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարական կազմը, նաև՝ բնակիչները:

Ողջունելով ներկաներին միջոցառման կազմակերպիչները համոզմունք են հայտնել, որ այս նախաձեռնությամբ  Երվանդաշատ ու Բագարան համայքները շենացնելու մեկնարկն է տրվել:

«Մենք կանգնած ենք պատմական մայրաքաղաքի հողի վրա, ուր հայոց պետականությունը վերելքի փուլ է ապրել: Այսօր մենք Հայաստանի Հանրապետության նորօրյա պատմության մի նոր փուլ ենք ապրում և շատ կարևոր է վերադառնալ  մեր արմատներին: Այո,  սահմանին հարաբերական անդորր է, կրակոցներ չկա: Բայց չպետք է մոռանալ, որ հայրենիքի յուրաքանչյուր սահման՝ սահման է իր ողջ ընկալմամբ: Մենք այդ սահմանի շենացմամբ ասեիք ունենք աշխարհին: Շատ կարևոր է այս համայնքների ճանապարհների նորոգումը: Նախատեսում ենք սկսել աշխատանքները այս տարի կամ հաջորդ տարի գարնանը: Սա կարևոր սկիզբ կլինի, որպեսզի  զբոսաշրջիկին ու ներդրողին հրավիրենք մեր երբեմնի մայրաքաղաքներ ու շեն համայնքներ», – իր խոսքում ասել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների զարգացման նախարարը, Արմավիրի մարզպետի ուղեկցությամբ շրջել է տաղավարներով՝ ծանոթացել  աշխատանքներին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացրած հնագիտական հետաքրքիր  գտածոներին   նախարար Պապիկյանը մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել, ապա մասնակցել է կաղապարով հնագիտական զենքի և զարդերի օրինակներ ձուլելու աշխատանքին: Տուֆից պատրաստված երկփեղկ կաղապարների մեջ, հնագիտական օրինակների նմանությամբ անագ է լցվել, հալեցվել: Նյութի սառելուց հետո, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը բացել է կաղապարների փեղկերը՝ ներկաներին ցույց տվել ստացված հնագիտական նյութի նմանօրինակը՝ նետասլաքը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նախարար Պապիկյանին նվիրել  է կազմակերպության  հրատարակություններից՝ «Ջուղա. Հարյուրամյա ցեղասպանության վկա» ալբոմը և «Մեծամորի ոսկին» կատալոգը:

ՊՈԱԿ-ի հնագետների օգնությամբ հնագիտության հետաքրքիր աշխարհի «գաղտնիքներին» են ծանոթացել նաև դպրոցականները, ովքեր  ոգևորությամբ են հետևել կազմակերպության աշխատակիցներ՝ Տիգրան Զաքյանի ու Ներսես Մամիկոնյանի՝ կաղապարների օգնությամբ նետասլաք ու դաշույն պատրաստելուն:

Տաղավարից  քիչ հեռու ՊՈԱԿ-ի հնագետները նաև արհեստական «պեղավայր» էին ստեղծել: «Հետաքրքրաշարժ հնագիտություն» ուսուցողական խաղի մասնակիցները՝ Բլեյան կրթահամալիրի սաներ, համայնքի դպրոցականներ նախ ծանոթացել են հնագիտության, պեղումների մեթոդներին, անհրաժեշտ տեսական գիտելիքներ ստացել  հնագիտական պեղումների վերաբերյալ,  պեղումների ժամանակ հնարավոր գտածոների, դրանց հետագա ուսումնասիրության ընթացքի և թանգարանային ցուցադրությունում տեղ գտնելու վերաբերյալ:

Խաղի մասնակիցները՝ «հնագետ», «հնամարդաբան», «հնակենդանաբան», «հնաբուսաբան», «վերականգնող» պեղումներ են իրականացրել: Խոզանակների, հատուկ գործիքների միջոցով նրանք մաքրել են տարածքը, հավաքել  պեղված առարկաները՝ խեցեղենի բեկորներ, մետաղյա իրեր, կենդանական ոսկորներ, նաև՝ տարածքի չափումներ արել: Արդյո՞ք հետագայում  նրանցից ոմանք կընտրեն հնագետի մասնագիտությունը պարզ չէ, բայց, որ մասնագիտության գաղտնիքներին հետաքրքությամբ էին ծանոթանում փաստ է: Խաղի կեսից «հնագետներ»-ին էին էին միացել  նաև 3-5 տարեկան մի քանի փոքրիկներ, ովքեր ավելի  մեծ ջանասիրությամբ էին փորում տարածքը:

ՊՈԱԿ-ի մասնագետների` հնագետի, հնամարդաբանի և վերականգնողի օգնությամբ «հնագիտական պեղումներ իրականացնող» դպրոցականները իրենց աշխատանքը եզրափակել են հայտնաբերված նյութերը՝ մաքրելու, վերականգնելու և  ամրակայելու նպատակով «լաբորատորիա» տեղափոխելով: