«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շնորհավորում է Լոռու ՊՄՊ մարզային ծառայության պետ Արմեն Գերյանին ծննդյան օրվա առիթով, մաղթում առողջություն, երջանկություն, բարեկեցություն, նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում եւ աշխատանքում:
Ա.Գերյանի համար մարտի 12-ն այսուհետ կնշվի որպես կրկնակի տոն: ՊՄՊ մարզային ծառայության պետին ամենամեծ նվերն ու անակնկալը եղել է դստրիկի լույս աշխարհ գալը: Այսօր նա երրորդ անգամ հայր է դարձել: «Պահպանության ծառայությունը» մեկ անգամ եւս շնորհավորում է պրն Գերյանին եւ փոքրիկին էլ մաղթում անհոգ ու երջանիկ մանկություն: