Հուլիսի 28-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, հեթանոսական ծեսին համահունչ, միջոցառում է նախատեսվում:
«Արորդիների Ուխտ» կազմակերպությունը մեր հայրենակիցներին ու օտարերկրացի հյուրերին հուլիսի 28-ին, ժամը 13-ին հրավիրում է մասնակցելու գեղեցիկ նախաձեռնությանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով միջոցառման ընթացքում՝ հուլիսի 28-ին, ժամը 13:00 մինչև ժամը 17:00-ն արգելոց-թանգարանի մուտքը կլինի անվճար:
Համեցեք «Գառնի»՝ գեղեցիկ ու հետաքրքիր միջոցառում ենք խոստանում:
Հեթանոսական ակունքներ ունեցող Վարդավառի տոնին նաև մշակութային գեղեցիկ մաս կլինի:
Կատարումներով հանդես կգան՝ Գառնի համայնքի մշակույթի տան երգ ու պարի համույթի սաները, «Հայկազուն» համույթը, Արսեն Համբարյանը և Գրիգոր Համբարյանը: