«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ ս. թ. օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով, ս. թ. օգոստոսի 12-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել:
Միաժամանակ գների բարձրացման հետևանքները մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների, կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Ս.թ. օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝
«Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարան
Մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1500 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ – 1500 ՀՀ դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 250 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով – 4000 ՀՀ դրամ
Արգելոց–թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարան
Մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ – 1300 ՀՀ դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով – 4000 ՀՀ դրամ
Արգելոց–թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց–թանգարան
Մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1000 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ – 1000 ՀՀ դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով – 1500 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով – 2500 ՀՀ դրամ
Արգելոց–թանգարանի մուտքը ազատ է.
ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը