Անվտանգության համակարգեր` հուշարձանների տարածքներում

Անվտանգության համակարգեր` հուշարձանների տարածքներում

2021-12-11T20:19:55+00:00 11/12/2021|Կոտայք, Լրահոս|
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան) քանդակները  պարբերաբար  վանդալիզմի էին ենթարկվում և հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը որոշում էր կայացրել դրանց տարածքներում ներդնել անվտանգության գերժամանակակից համակարգեր։
Ուրախ ենք տեղեկացնել, որ անվտանգային համակարգերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն  արդեն սկսվել են։

Նկարներում վերևից ներքև՝ «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան), «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան)։