«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են անցնող տարվա կատարած աշխատանքները

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են անցնող տարվա կատարած աշխատանքները

2021-12-20T16:37:54+00:00 20/12/2021|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել  են  2021 թ տարեկան աշխատանքների արդյունքները։ Հաշվետություններն ընդունել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Արկադի Օսիպովը /հանձնաժողովի նախագահ/, գլխավոր ֆոնդապահ Լիանա Գևորգյանը  /հանձնաժողովի նախագահի տեղակալ/:

Արգելոց-թանգարանների, արգելոցների  ու  մարզային  ծառայությունների, ՊՈԱԿ-ի բաժինների պատասխանատուները խոսելով  2021 թ ընթացքում կատարած աշխատանքների մասին նշել են, որ  ՊՈԱԿ-ը կազմակերպել է թվով ինը ցուցադրություն։ Մասնավորապես՝ «Ցլի գլուխը», «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ»-ը, գեղանկարիչ Հովհ Շարամբեյանի 95-ամյակին նվիրված՝ «Ավանդականի, արարման ու գույնի նվիրյալը» և այլն։   

ՊՈԱԿ-ը իր գործառույթների շրջանակում իրականացրել է հուշարձանների պահպանությանը, հանրահռչակմանը, ուսումնասիրմանը միտված աշխատանքներ, հուշարձանների տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ։ Կազմակերպվել են գիտակրթական միջոցառումներ, բաց  դասեր, էքսկուրսիաներ` հուշարձանների տարածքներ։ 

Հաշվետվությունները ներկայացնելիս ստորաբաժանումների պատասխանատուներն առանձնացրել են խնդիրները, որոնց առավել հաճախ են հանդիպում աշխատանքի ընթացքում։ Դրանք են՝ պահպանական գոտիների բացակայությունը, անճշտությունները, ենթակառուցվածքների զարգացումը։ Զբոսաշրջության զարգացմանը միտված կարևոր նախադրյալներից է հենց ենթակառուցվածքների ապահովումը։ 

2020 թ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարեր կամ հուշակոթողներ են տեղադվրել  ԵԱԶ հուշարձանների տարածքներում։ Մ/ծ պատասխանատուները հանդիպել են ՏԻՄ մարմինների ղեկավարներին ու խնդրել  խաչքարերը տեղադրել ԵԱԶ հուշարձանի պահպանական գոտու տարածքից դուրս։

Մ/Ծ պատասխանատուները խոսել են նաև հուշարձանների տարածքներում արձանագրվող իրավախախտումների՝  գանձախուզությունների, գանձագողությունների, անօրինական թաղումների, ինքնակամ շինությունների  մասին: Նշվել է, որ իրավախախտումների փաստերով ՊՈԱԿ-ը դիմել է  ոստիկանություն։ 2021 թ արձանագրվել է իրավախախտման՝ 128 դեպք։  

Ներկայացվել են նաև ՊՈԱԿ-ի Ֆոնդերի, Վերականգնման լաբորատոիայի, Գիտահետազոտական, Իրավաբանական, Մարքեթինգի և զարգացման ծրագրերիԳիտամշակութային ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման, Լրատվության, հրատարակչության և դիզայնի, նաև՝ ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի անվտանգության ՔՊ և ԱԻ բաժինները։ Մասնավորապես նշվել է, որ  գիտահետազոտական բաժինը Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում» մուտքագրել է 2826 թանգարանային առարկայի տվյալ։ 

Վերականգնման լաբորատորիայի բաժինը «Հնագիտության» ֆոնդից մաքրել և ամրակայել է՝ 80, վերականգնել` 26 հնագիտական առարկա: Մաքրել, ամրակայել ու վերականգնել են նաև՝ 2016 թ. Մեծամորի պեղումներից հայտնաբերված 2839 միավոր առարկա։ 

ՊՈԱԿ-ի ֆոնդերը համալրվել են 1672 միավոր առարկայով, հիմնական ֆոնդ ընդունված 1672 միավոր առարկայի համար կազմվել է 16 ընդունման ակտ։ Գիտաօժանդակ ֆոնդ է ընդունվել 45 միավոր առարկա և այլն։ ՊՈԱԿ-ի ֆոնդերից «Հայկական գանձարան» տեղեկատվական շտեմարանը լրացվել է 11 021 միավոր թա վերաբերյալ տեղեկույթով։ 

Ամփոփելով  2021 թ. տարեկան հաշվետվությունները  հանձնաժողովի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովը նշել է, որ ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարականները կտրվեն  գրավոր: