ԱՅՍՕՐ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

2022-03-21T15:48:03+00:00 21/03/2022|Լրահոս|

23 տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում (կենտրոնակայանը՝ Փարիզ) որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ մասնավորապես ասվում էր, որ պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը:

Այն որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ և, որ Լոռու մարզը այդ թանգարանի ամենահարուստ ու ուշագրավ  վայրերից մեկն է՝ անհերքելի է։ Հայաստանը, հայրենի բնությունն ու ճարտարապետությունը մեր բանաստեղծների ստեղծագործություններում միշտ ուրույն տեղ են զբաղեցրել։ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր հայտնի ստեղծագործություններից մեկում հիացած հայրենի բնաշխարհի ճարտարապետական հուշարձանների առատությամբ, մեծ ներշնչանքով գրել է․

Էն տախտի վրըա աղոթում մի վանք։

Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,

Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,

Բուի կըռինչն է տարածքում մերթ-մերթ,

Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։