«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում վարչական մասնաշենքի առանձնացված ստորաբաժանումների հաշվետություններ են հանձնել բաժինների ղեկավարները, ովքեր ներկայացրել են 2022 թ․ առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքները, խնդիրները։
Հաշվետություններն ընդունող հանձնաժողովը առաջարկել է բաժիների ղեկավարներին թիրախային աշխատանքներ իրականացնել ըստ ոլորտների և ուղղվածության։ Մասնավորապես՝ կյանքի կոչել նպատակային ծրագրեր, որոնք միտված կլինեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ուշադրություն դարձնել աշխատակիցների մասնագիտական որակավորմանը: