Հունիսի 19-ին ժամը 15:00-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» Հ/Կ նախաձեռնությամբ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի կունենա «Ուդուլի» տոլմայի համահայկական 11-րդ փառատոնը:
Հայկական խոհանոցում կան տոլմայի պատրաստման բազում տեսակներ, որոնք ներկայացվելու են համահայկական 11-րդ փառատոնում, այցելե՛ք ճաշակելու և զգալու հայկական խոհանոցի համն ու հոտը :
Տոմսերի նախավաճառքը արդեն սկսված է, ձեռքբերման և մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով.
+37498631339, +37455631319
Մինչև 6 տարեկան երեխաների, զինծառայողների և պատերազմի մասնակիցների համար մուտքն անվճար է: