Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Եվրոպական հնագիտական օրեր» խորագրով միջոցառում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբերի անդամների և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ: Դուք կարող եք մասնակիցը դառնալ ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում կայանալիք միջոցառումների, ինչպես նաև ներկա գտնվելու ինտերակտիվ թեմատիկ դասախոսությունների:
Ձեզ ենք ներկայացնում՝ հունիսի 17-19 -ին «Եվրոպական հնագիտական օրեր» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ցանկը.
Հունիսի 17-ին, ժամը 12:00-ին
ՀՀ Արմավիրի մարզ, Տարոնիկ համայնք.
«Մեծամոր» պ/հ ա/թ մասնաճյուղ ցուցահանդես՝ նվիրված հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի գործունեությանը, որտեղ ներկայացվելու են հայտնաբերված հարուստ և եզակի գտածոներ:
Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին
ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի տարածաշրջան.
«Ամբերդ ամրոց» պ/մ արգելոց մասնաճյուղում կազմակերպվող ցուցահանդեսում ներկայացվելու է հուշարձանի ուսումնասիրության պատմությունը՝ արխիվային լուսանկարների, անոտացիոն տեքստերի միջոցով:
Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին
ՀՀ Արագածոտնի մարզ (Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածք).
«Ագարակ» պ/մ արգելոցում ներկայացվելու է՝ կրթական ծրագիր, թեմատիկ էքսկուրսիա: Այցելուները տեղում պատրաստելու են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված կավե արձանիկների կրկնօրինակները:
Հունիսի19-ին, ժամը 10:30 -ին
ՀՀ Արագածոտնի մարզ, (Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածք).
Թեմա՝ «Ագարակի ժայռափոր համալիր».
Միջոցառման նպատակն է՝ տեղում ներկայացնել հուշարձանը և խոսել սրբազան տարածքների նշանակության մասին:
Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին
ՀՀ Արարատի մարզ, Հնաբերդ համայնք.
«Մայրաքաղաք Դվին» պ/մ արգելոցում տեղի է ունենալու ցուցահանդես, թեմատիկ էքսկուրսիաներ:
Հունիսի 18-ին, ժամը 10:30-ին
«Դաշտադեմի ամրոց»
ՀՀ Արարատի մարզ,Դաշտադեմ համայնք.
Մուտքը՝ 10 տարեկանից բարձր ցանկացած անձ.
Նախատեսվում է՝ շրջայց, ինտերակտիվ դասախոսություն: