Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի, Հրազդանի տարածքային համակարգողի և հուշարձանների պահապանի հետ ստուգայց են կատարել Հրազդանի տարածաշրջանի մի շարք խնդրահարույց և դժվարանցանելի հուշարձանների տարածքներում: Այցի ընթացքում կատարվել են հուշարձանների թվայնացման աշխատանքներ:
- Ուսումնասիրվեց Հրազդանի Վանատուր թաղամասի քարավանատան պահպանվածության վիճակը, քննարկվեցին հետագա անելիքները:
- Մասնագիտական դիտարկում իրականացվեց Մեղրաձորի Ամրոցի տարածքում:
- Մշտադիտարկման աշխատանքներ կատարվեցին պահապանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցանկում ներառված Թեժառույքի վանական համալիրի և Արտավազավանքի տարածքներում:
- Շրջեցին Ջրառատից արևմուտք գտնվող միջնադարյան խոնարհված եկեղեցիների և քարեդարյան քարայր-կացարանի տարածքներում:
- Կատարվեցին Աղբյուրակ թաղամասում գտնվող խաչքարի նույնականացման աշխատանքները:
- Այցելեցին նաև վերջերս վերականագնված «Ճանապարհաշինարարներ» («Անվերջության ժապավեն») և «Արձագանք» հուշարձանների տարածքներ: