ԼԵՀԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԼԵՀԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2022-07-07T14:38:51+00:00 07/07/2022|Լրահոս|

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է  «Գառնի» և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում։

«Մեծամոր» արգելոց-թանգարանում հյուրերը ծանոթացել են՝  հնագիտական եզակի ցուցադրությանը, հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներին և արդյունքներին։ Քննարկվել են հայ-լեհական մշակութային և գիտական համագործակցությանն առնչվող հարցեր։

Պատվիրակությանը ուղեկցել են՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը, գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը, Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը: