«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2022-07-15T11:48:18+00:00 13/07/2022|Լրահոս|

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել  են  2022թ. կիսամյակային հաշվետվությունը: Հաշվետվություններն ընդունել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝  Հայկ  Դանիելյանը  (հանձնաժողովի նախագահ) և  Ցուցադրությունների ու միջոցառումների կազմակերպման բաժնի պետ՝  Արտավազդ Զաքյանը  (հանձնաժողովի նախագահի տեղակալ):

Արգելոց-թանգարանների, արգելոցների, մարզային  ծառայությունների, ՊՈԱԿ-ի բաժինների պատասխանատուները  ներկայացրել են կատարած աշխատանքները:

Մարզային ծառայության պատասխանատուները  ներկայացրել  են  տվյալ ժամանակահատվածում իրենց կատարած աշխատանքները,  ձեռբերումները, խոսել են  նաև առկա  խնդիրների մասին:

2022թ. Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերի հուշարձանների  պահպանական տարածքներում   նկատվել  են խաչքարեր, որոնք արդեն տեղադրված են եղել  կամ  նախապատրաստական աշխատանքներ են տարվել նոր  խաչքարեր տեղադրելու  համար ( 2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված  պատերազմի հետևանքով  անմահացած հերոսների հարազատների կողմից) ինչը օրենքով թուլատրելի չէ և համարվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին»  ՀՀ օրենքի խախտում:  Մարզային ծառայությունների պատասխանատուներին հաջողվել  է դուրս  բերել  խաչքարերը պահպանական գոտուց կամ դադարեցնել՝ արդեն սկսված աշխատանքները:

Մարզային ծառայությունները իրականացրել են մշտադիտարկում առավել վտանգված հուշարձանների տարածքներում ս.թ փետրվարի 13-ին և 14-ին հանրապետությունում արձանագրված երկրաշարժի հետևանքով հնարավոր վնասումների հետ կապված:

Ներկայացրել են մարզերում անցկացված  միջոցառումների մասին տեղեկատվություն:

 

 

 

Հաշվետվություն են ներկայացրել  նաև ՊՈԱԿ-ի Ֆոնդերի,Վերականգնման լաբորատոիայի, Գիտահետազոտական, Իրավաբանական, Մարքեթինգի և զարգացման ծրագրերի,  Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման, Հուշարձանների պահպանության  ինչպես նաև՝  ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի անվտանգության ՔՊ և ԱԻ բաժինները։

Ամփոփելով 2022թ. առաջին կիսամյակի հաշվետվությունները  հանձնաժողովի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը նշել է, որ ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարականները կտրվեն  գրավոր: