Հուլիսի 24-ին Գառնու Հեթանոսական տաճարում Գառնիի համայնքապետարանի և Կոտայքի մարզպետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառման շրջանակներում նշվեց Վարդավառը։ Տոնական միջոցառումներով պայմանավորված, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը հուլիսի 24-ին, ժամը 12։00-16։00 այցելուների համար ազատ էր։ Միջոցառումը մեկնարկեց Գառնիի Մարզամշակութային կենտրոնի երգի և պարի խմբերի կատարումներով, ցուցադրվեցին Գառնիի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները, իսկ «Արորդիների ուխտ» հ/կ-ն կատարեց հեթանոսական ծես՝ նվիրված Վարդավառին։