«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022» աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի միջազգային փառատոնի մասնակիցները, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան:
Այցի շրջանակներում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի էքսկուրսավար Մարգարիտա Գրիգորյանը մասնակիցներին ծանոթացրել է` թանգարանում ցուցադրված հնագիտական նյութին, «Մեծամորի ոսկին» խորագիրը կրող ցուցադրությանը, և ներկա պահին հայ-լեհական արշավախմբի կողմից իրականացվող հնագիտական պեղումներին: