«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի` իշխանական դղյակի տարածքում մեկնարկել են մաքրման աշխատանքներ։ Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել միջնաբերդի վերակառուցման աշխատանքներ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով: