Պատմամշակութային արգելոց-թանգարաններ այցելությունները զգալիորեն ավելացել են

Պատմամշակութային արգելոց-թանգարաններ այցելությունները զգալիորեն ավելացել են

2022-10-06T17:04:16+00:00 06/10/2022|Լրահոս|

ԿԳՄՍ  նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի ենթակայության  տակ գործող արգելոցներում և արգելոց-թանգարաններում 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընդհանուր թվով  557974 այցելու, որից 124772-ը անվճար։

2021թ․ նույն ժամանակահատվածի համար՝ հունվարից-սեպտեմբեր, այցելությունների ընդհանուր  թիվը կազմել է 378146,  որից անվճար այցելուների թիվը՝ 100331։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա ընթացքում վճարովի այցելությունները պատմամշակութային արգելոցներ և արգելոց-թանգարաններ ավելացել է 179828-ով,  անվճարը՝  24441-ով։