Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի աշակերտները հայոց պատմություն առարկայի դասն անցկացրել են «Բերդ» պատմամշակութային արգելոցում: Աշակերտները ծանոթացել են թանգարանի հնագիտական ու ազգագրական նյութերին, Տավուշի պատմությանը, կենցաղին, այնուհետև այցելել արգելոցից 300մ. հեռավորության վրա գտնվող «Կիկլոպյան ամրոց»: Աշակերտները համակարծիք էին, որ թանգարանում անցկացված դասը տպավորիչ էր, ստացած գիտելիքները՝ ավելի պատկերավոր ու մնայուն: «Բերդ» պատմամշակութային արգելոցի վարիչ Արթուր Երկանյանի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղի Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատմական և մշակութային թեմաներով դասերն ավելի հաճախ կազմակերպել թանգարանում: Ն.Կ Աղբյուր գյուղի աշակերտների առաջիկա այցը կլինի «Տավուշ ամրոց»: