Հուշարձանների թվայնացման աշխատանքներ Սյունիքի մարզում.

Հուշարձանների թվայնացման աշխատանքներ Սյունիքի մարզում.

2022-11-07T12:00:51+00:00 07/11/2022|Լրահոս|

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով իրականացվում են Մեղրու տարածաշրջանի աշխարհագրական բարդ, մեկուսացված տեղանքներում գտնվող բերդերի, դիտակետ-աշտարակների օդալուսանկարահանման և թվայնացման աշխատանքները:

Թվայնացվել են «Արևիկ» ազգային պարկի տարածքում գտնվող Տերտերասարի ամրոցը, Կալերի Բերդաքար ամրոցը, ինչպես նաև օդալուսանկարահանվել են Մեղրու բերդի տարածքը՝ իր դիտակետ-աշտարակներով և Սուրբ Հովհաննես եկեղեցին կամ Անապաստանաց վանքը: