Կրթական միջոցառումներ պատմամշակութային արգելոցներում

Կրթական միջոցառումներ պատմամշակութային արգելոցներում

2022-11-08T17:53:03+00:00 08/11/2022|Լրահոս|

ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  պահպանության տակ գտնվող՝  «Մայրաքաղաք Դվին»  պատմամշակութային արգելոցում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանում  և «Բերդ» արգելոց-թանգարանի կազմում ներառված՝   «Տավուշ ամրոցում» անցկացվել են կրթական միջոցառումներ։

«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային  արգելոց են այցելել  Հնաբերդ համայնքի 6-րդ դասարանի աշակերտները,  դպրոցի տնօրենի և  ուսուցիչների ուղեկցությամբ։ Հնավայրում աշխատող հնագետները աշակերտներին ծանոթացրել են  ընթացող պեղումներին, պատասխանել  նրանց հուզող հարցերին։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանը և Վաղարշապատի թիվ 8 հիմնական դպրոցը համատեղ կազմակերպել և անցկացրել  են շարադարության մրցույթ ՝ «Հայաստան ասելիս թևերս բացվում են» խորագրով: Մրցույթի հաղթողները հանդես են եկել  շարադրությունների ընթերցմամբ և արժանացել  խրախուսանքի:

«Տավուշի  ամրոցի» պատմությանը, կենցաղին այս անգամ ծանոթացել են Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի  բարձր  դասարանի աշակերտները:  Կրթկան ծրագրի շրջանակում աշակերտները ունեցել են ծանոթացում-քննարկում, զուգահեռներ են անցկացրել  հազարամյա պատմության ու ներկայիս պատմական իրողությունների միջև։