Շաբաթօրյակ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում

Շաբաթօրյակ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում

2022-11-12T16:35:00+00:00 12/11/2022|Լրահոս|

ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի՝ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվել է շաբաթօրյակ։

Մաքրվել է՝  Բագրատուների թագավորության ժամանակահատվածում  կառուցված և Զաքարյանների Իշխանության  կողմից փակված մուտքը, եկեղեցու հարևանությամբ գտնվող ջրավազանը։ Արգելոցի սպասարկման տարածքը մաքրվել է՝  քարերից, աղբից, խոտածածկույթից, իրականացվել է աղբահանություն։

Արգելոցի տարածքում և արգելոցի հարևանությամբ կատարվել է ծառատունկ, տնկվել է 45 ծառ։

Մաքրման աշխատանքներ է կատարվել նաև Ամբերդից մոտ մեկ կլիոմետր դեպի հյուսիս արևմտուք գտնվող 12-րդ դ․ մատուռում և հարակից տարածքում, շարվածքից թափված քարերը հավաքվել և խնամքով շարվել են մատուռի հարևանությամբ։ Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են խաչքարի բեկորներ։

Շաբաթօրյակն իրականացրել են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի աշխատակիցները կամավորների օգնությամբ։