«Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» կրթական նախագծի շրջանակներում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի գեղարվեստի դպրոցում տեղի կունենա՝ «Հուշարձանները ապագա արվեստագետների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են մարզի հուշարձանները պատկերող նկարչական աշխատանքներ։
Ցուցադրվելու են գեղարվեստի դպրոցի բարձր դասարանի սաների աշխատանքները։
Միջոցառումը կազմակերպել են՝ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայությունը և Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցը։
Տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 15։00-ին։