«Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», «Քարայր-կացարաններ», «Բնակատեղի», «Ամրոց-դղյակ»․ «Արենի-2 քարայր»․ Կառույցները նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել

«Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», «Քարայր-կացարաններ», «Բնակատեղի», «Ամրոց-դղյակ»․ «Արենի-2 քարայր»․ Կառույցները նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել

2022-11-23T11:48:38+00:00 23/11/2022|Լրահոս|

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստում  նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի «Քարայր-կացարաններ», Սոլակ գյուղի «Բնակատեղի» և «Ամրոց-դղյակ», Շիրակի մարզի Կառնուտ գյուղի «Բնակատեղի» և Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Արենի-2 քարայր» պատմամշակութային արժեք ներկայացնող նոր հայտնաբերված կառույցներին:

Հաստատվել են նաև Մարմաշեն  և Աստվածընկալ վանական համալիրների պահպանական գոտիները։

Նշված գոտիները կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը՝ սահմանված կարգով։