Տեղեկատվական վահանակ Գուսանագյուղի «Դղյակ-ամրոց»-ի տարածքում

Տեղեկատվական վահանակ Գուսանագյուղի «Դղյակ-ամրոց»-ի տարածքում

2022-11-28T17:06:42+00:00 26/11/2022|Լրահոս|
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ջանքերով Շիրակի մարզի Գուսանագյուղի «դղյակ- ամրոցի» տարածքում եռալեզու տեղեկատվական վահանակ է տեղադրվել: Դղյակ-ամրոցը թվագրվում է 10-12-րդ դարերով: Այն ուղղանկյունաձև հատակագծով եռահարկ կառույց է՝ փայտյա միջհարկային ծածկերով: Ըստ Թորոս Թորամանյանի ավերակ բերդի տեղում եղել է ընդարձակ ամրոց՝ կիկլոպյան մեծ որձաքարերով, անշաղախ շարված հսկա պատերով: Այժմ հուշարձանը գտնվում է կիսավեր վիճակում: