Մետաքսի Մեծ ճանապարհին

Մետաքսի Մեծ ճանապարհին

2022-12-20T10:24:21+00:00 20/12/2022|Լրահոս|

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին մասնակցել են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի» մասնագետները։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից համաժողովին մասնակցել են՝ գիտքարտուղար, պ․գ․դ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և գլխավոր ֆոնդապահ, պ․գ․թ․ Լիաննա Գևորգյանը։

Համաժողովին /դեկտեմբերի 1-9/ ներկայացել էին  շուրջ 1000 պատվիրակներ  56 երկրներից։

Դրա շրջանակներում  զուգահեռ աշխատեցին մշակութային և բնական ժառանգության տարբեր հարցերին նվիրված 8 առանձին գիտաժողովներ։  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցեցին «Մետաքսի Մեծ ճանապարհ» խորագրով գիտաժողովին։

Ներկայացվեց «Միջնադարյան Հայաստանը Մետաքսի Մեծ  ճանապարհին» զեկուցումը, որում ընդգծվում էր միջնադարյան Հայաստանի քաղաքների դերը և նշանակությունը, հայ-չինական առևտրային կապերի, մշակութային փոխառնչությունների  մասին:

Զեկույցում  ներկայացվել են Գնդեվանքի տարածքից 1981թ. հայտնաբերված և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում պահվող չինական Մին հարստության /14-17-րդ դդ․/ ճենապակե առարկաներ և  եկեղեցական սպասք։