Վաղնջական Հայաստանի հարուստ մշակույթի մասին վկայող այս գտածոներն արդեն պատկանում են «Բերդ» պատմամշակութային արգելոցին։
Դրանք թանգարանին է նվիրել պառավաքարցի Նորայր Մարյամյանը:
Տավուշի մարզի Պառավաքար գյուղի տարածքից երկրագիտական աշխատանքների ընթացքում պատահաբար հայտնաբերված այս դանակն այնքան լավ է պահպանվել, որ նկատելի է անգամ դրա փայտը։
Հայկական լեռնաշխարհի՝ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի մշակույթի ամենաբնորոշ տարրը խեցեղենն է՝ ինքնատիպ ձևերով և հարուստ զարդանախշերով։ Կավից պատրաստվել են տնտեսական և պաշտամունքային իրեր։ Ամանեղենը պատրաստվել է ձեռքով և լավ թրծվել հատուկ հնոցներում։ Սովորաբար զարդարվել է կավամանի միայն մեկ կողմը։ Բրոնզեդարյան այս հավաքածուն առաջիկայում կուսումնասիրվի, այնուհետև կհամալրի թանգարանի հնագիտական ֆոնդի հավաքածուն: