«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում վառվեցին ամանորյա լույսերը

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում վառվեցին ամանորյա լույսերը

Ագելոց-թանգարանի  ճեմուղին զարդարվել է տոնական լույսերով, այս տարի երեկոյան գունավոր լուսավորությունից բացի   պատրաստվել է  յուրօրինակ անկյուն լուսանկարվելու համար։

Արգելոցի տարածքի լուսավորման համար օգտագործվել են ավելի քան քսան հազար լեդ լամպ։

Հիշեցնում ենք, որ դեկտեմբերի 27-ից  հունվարի 15-ը  «Գառնի» պատմամշակութային  արգելոց-թանգարանը  կաշխատի  ժամը  10։00-22։00-ը։