Այսօր Ճրագալույց է

Այսօր Ճրագալույց է

2023-01-05T17:13:56+00:00 05/01/2023|Լրահոս|

Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով և շարունակվում  հունվարի 6-ին: «Ճրագալույց» նշանակում է ճրագ վառել, լուցանել: Երեկոյան Սուրբ Պատարագից հետո եկեղեցուց տուն տարվող ճրագը խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցը յուրաքանչյուր տարի մեզ հիշեցնում է բեթղեհեմյան աստղի մասին, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը: Ճրագալույցի Սուրբ Պատարագ նշվում է 2 անգամ՝ Սուրբ ծննդյան և Սուրբ Հարության տոներին:

Հունվարի 5-ին՝ ժամը 17:00-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի ժամերգություն և Սուրբ Պատարագ:

Սուրբ Պատարագ կմատուցվի նաև հունվարի 6-ին՝ ժամը 11:00-ին:

Հավելենք նաև, որ հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան տոնին, բաց են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» (ժամը 10:00-22:00), «Զվարթնոց» (ժամը 10:00-18:00) պատմամշակութային արգելոց-թանգարանները, ինչպես նաև «Լոռի բերդ» «քաղաքատեղի» (ժամը 10:00-18:00)  և «Բջնի ամրոց» (ժամը 10:00-18:00)  պատմամշակութային արգելոցները: