Թեքված խաչքարին նոր կյանք՝ այս անգամ Լոռի բերդում

Թեքված խաչքարին նոր կյանք՝ այս անգամ Լոռի բերդում

2023-01-26T15:09:59+00:00 26/01/2023|Լոռի, Լրահոս, Հրապարակումներ|

Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները  ուղղել են   «Լոռի  բերդ» քաղաքատեղի»  ամրոցի  կիրճում՝  ժայռի ելուստի վրա անկման վիճակում  գտնվող խաչքարը ։

Հրաչ Մարուքյան ԿԳՄՍՆ  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի փորձագետ –  քանի որ խաչքարը միակն էր նշված վայրում և նրա շուրջը չկար ոչ տապանաքար, ոչ գերեզմանոց  և պահպանված չէր արևելք-արևմուտք տեղադրման ավանդական ուղղությունը, ապա կարելի է եզրակացնել, որ մոտակա սրբավայրերից այն օտարվել է «ԽՍՀՄ» շրջանում, այնուհետև տեղադրվել նշված վայրում  բարձրավոլտ էլեկտրական աշտարակների տեղադրման ժամանակ, ի տես ամրոցի այցելուների։

Ելնելով խաչքարի պարզ ու հասարակ և ոչ նախշազարդ բնույթից /բազալտ/ ենթադրում եմ, որ այն  պատկանում է 5-7 դդ.-ին։