ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանի շնորհավորանքը Բանակի օրվա առթիվ 

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանի շնորհավորանքը Բանակի օրվա առթիվ 

2023-01-30T10:11:34+00:00 28/01/2023|Լրահոս|
Հարգելի հայրենակիցներ,
ի սրտե շնորհավորում եմ հայոց բանակի օրվա առթիվ՝ ոգեկոչելով հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած մեր նահատակների հիշատակը։ Բանակն է մեր պետականության հիմնասյունն ու լինելիության գրավականը։ Դա են ապացուցում հայոց բազմադարյա պատմությունն ու մերօրյա իրադարձությունները։
Հայոց բանակին մաղթում եմ ուժ ու կորով, աննկուն մարտական ոգի՝ դիմագրավելու մեր առջև ծառացած փորձություններին։ Հավատում եմ՝ կհաղթահարենք բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, կունենանք հզոր ու խաղաղ հայրենիք։
▫️Շնորհավո՛ր տոնդ հայ զինվոր, շնորհավո՛ր տոնդ հայոց բանակ։