Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը դպրոցականների համար նախատեսված ծրագրի շրջանակում Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում աշակերտներին ներկայացրեց հնագիտական գտածոներ` մարդու կմախք, կանացի և տղամարդու գանգեր, պատմեց հնագույն թաղումների և թաղման ծեսերի մասին:
Բացատրեց` ինչպես տարբերել արական և իգական սեռերի կմախքներն ու գանգերը: Բացի այդ, երեխաները հնարավորություն ունեցան շոշափել գտածոները, ինչպես նաև մասնագետին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:
Նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ: Այդ շրջանակում անդրադարձ կկատարվի հնագիտական տարբեր թեմաների: