ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հրատարակված՝ «Մեծամոր», «Բջնի», «Ամբերդ ամրոց», «Գառնի», «Զորաց քարեր», «Լոռի բերդ», «Գլաձորի համալսարան», «Զվարթնոց» արգելոց-թանգարանների գրքույկներից որոշակի քանակություն, այսուհետ կհամալրեն ԿԳՄՍ նախարարության և զբոսաշրջային ուղղվածության ընկերությունների գրապահոցը։
Հայաստանում 2008 թվականից առ այսօր փետրվարի 19-ին՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Տոնի նպատակն է հասարակության մեջ մեծացնելու գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը։
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ևս միացավ Գրքի օրվան՝ պահելով տոնի ավանդույթը։