«Բերդ» պատմամշակութային արգելոցը շարունակելով թանգարան-համայնք ակտիվ գործակցությունը, այս անգամ իրականացրել է համայնքի արվեստագետներից մեկի՝ Միշա Հովհաննիսյանի նկարների ցուցադրությունը «Հայ մեծերի դիմանկարները» խորագրով:
Մասնագիտությամբ անասնաբույժ Միշա Հովհաննիսյանն զբաղվում է սիրողական նկարչությամբ: Ցուցադրության է ներկայացրել աշխարհին հայտնի հայ մեծերի շուրջ երեք տասնյակ դիմանկար (գծանկար):
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Բերդ» պատմամշակութային արգելոցի՝ «Տավուշի պատմության և կենցաղի թանգարանում» ցուցադրվել են նաև Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի սաների աշխատանքները:
Ցուցադրությանը ներկա են գտնվել՝ խոշորացված համայնքի ղեկավարը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդ տեր Արամ քահանա Միրզոյանը։