Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը՝ Գառնիում

Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը՝ Գառնիում

2023-02-27T10:52:37+00:00 27/02/2023|Լրահոս|
Մշակութային ժառանգության պահպանման, հայ-իտալական գործակցության շրջանակներում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն, իտալական պատվիրակությունը, երկու երկրների դեսպանները, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը այցելել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, Գեղարդի վանական համալիր։
 
Այցի ընթացքում ծանոթացել են հուշարձաններին և դրանց պատմությանը։
Քննարկվել են հուշարձանների վերականգնման ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես Գառնիի բաղնիքի և խճանկարի վերականգնման ծրագիրը իտալական կողմի աջակցությամբ իրականացնելը։