Մեծամորյան գաղտնիքներ․ ոսկե վերադիրներով արծաթե գոտու բեկորներ

Մեծամորյան գաղտնիքներ․ ոսկե վերադիրներով արծաթե գոտու բեկորներ

2023-02-28T12:01:22+00:00 28/02/2023|Լրահոս|

Ոսկե վերադիրներով արծաթե գոտու բեկորները «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված եզակի գտածոներից են:

Ամենայն հավանականությամբ, գոտու վրա պատկերված է եղել որսի տեսարան: Այս հանգամանքի օգտին են խոսում  նախ ոսկե վերադիրները, որոնք, հավանաբար, առասպելական գիշատչի` առյուծի տեսք ունեն: Գիշատիչը պատկերված է որսի պահին` գլուխն առաջ հակած, աչքը` նշաձև, երախը` բաց: Պարանոցին պատկերված են աղեղնաձև կետազարդ հինգ գոտի: Իրանի եզրագիծը զարդարված է կարճ բաշ և մորթի խորհրդանշող շեղագծերով: Գավակին փորագրված է կեռխաչ (սվաստիկա):

Իսկ գոտու պահպանված հատվածներին նկատելի են եղջերուների փորագիր պատառիկներ: