Թանգարան-դպրոց գործակցությունը

Թանգարան-դպրոց գործակցությունը

2023-03-06T15:23:34+00:00 06/03/2023|Լրահոս|

«Բերդ» պատմամշակութային արգելոցն ակտիվորեն գործակցում է դպրոցների հետ` ամրապնդելով պատանիների հետ կապը: Իրականացվեց հերթական համատեղ միջոցառումը Բերդի թիվ 3 դպրոցի հետ:

Աշակերտներին նախ ներկայացվեց Էլմիրա Մաթևոսյանի ասեղնագործ աշխատանքները` սարյանական և կոջոյանական թեմայով:

Բացի այդ, նշվեց բանաստեղծ, բանահավաք Ալբերտ Պապյանի 75-ամյակը: Բանասեր Սամվել Ուդումյանը անդրադարձավ և վերլուծեց նրա անցած ուղին, իսկ բանաստեղծի գործերը ներկայացվեցին ասմունքի միջոցով: Միջոցառմանը մասնակցել են նաև դերասան Արման Նավասարդյանը և ասմունքող Սիմոն Եսայանը, գործարարներ ու նկարիչներ: