«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանի ուղերձը Մարտի 8-ի առթիվ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանի ուղերձը Մարտի 8-ի առթիվ

2023-03-08T11:09:04+00:00 08/03/2023|Լրահոս|
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով անսպառ սեր ու երջանկություն, խաղաղ ու հզոր հայրենիք: Միշտ եղեք սիրված ու երջանիկ, քանզի կյանքի վառ գույներն արտացոլվում են սիրով և երջանկությամբ: Կանացի հմայքն ու գեղեցկությունը թող լինեն ձեր հավերժական ուղեկիցները, միշտ շրջապատված լինեք սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ, շարունակեք լինել հայկական մշակույթը կրողն ու պահպանողը, հիշե՛ք. «մայրերի ափի մեջ է ազգի ճակատագիրը»:
Դարեր շարունակ հայ կինը եղել է օջախի նեցուկ և հենարան: Մեր բազամադարյա պատմության մեջ քիչ չեն դրվագները, որոնցում արտացոլվում են նրա տոկուն ու անկոտրում ոգին, սերն առ հայրենիք: Մաղթում եմ, որ այդ սերն ավելի բոցավառվի՝ ստեղծելով ու արարելով լավն ու բարին, գեղեցիկն ու վեհը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ բազում գարնանաբույր օրեր: