«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում հայտնաբերված գտածոներից իր շքեղությամբ աչքի է ընկնում ուլունքաշար ոսկե վզնոցը:
Այն կազմված է ոսկու թիթեղից պատրաստված և միմյանց հաջորդող գլանաձև, սնամեջ, մանր և վերադիր գնդիկներով գլանաձև ուլունքահատիկներից: Վզնոցի կենտրոնում զետեղված է ոսկե կրծքազարդ, որը հյուսկեն, խաչվող ոսկե ձողերով բաժանված է չորս հատվածի: Նույն դամբանախցում հայտնաբերվել են նաև ոսկու թիթեղից պատրաստված կիսագնդաձև զարդակոճակների երկու երեսպատում: