Վերապատրաստման դասընթաց թանգարանի աշխատակիցների համար. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նոր նախաձեռնությունը

Վերապատրաստման դասընթաց թանգարանի աշխատակիցների համար. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նոր նախաձեռնությունը

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանդես է գալիս նոր` թանգարանային աշխատակիցների վերապատրաստման ծրագրով: Նախաձեռնության շրջանակում ՊՈԱԿ-ի աշխատակից Հասմիկ Սիմոնյանը վերապատրաստման դասընթաց անցկացրեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակիցների համար:

 

Անդրադարձ կատարվեց թանգարանը ներկայացնելու նորագույն մեթոդներին, ինչպես նաև ընդգծվեց աշխատակցի դերը ոչ միայն թանգարան այցելուներ ներգրավելու գործում, այլև այցելուի հետ ճիշտ փոխհարաբերություններ ստեղծելիս:

Դասընթացի ավարտին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակիցները ներկայացրեցին իրենց առաջարկները թանգարանի աշխատանքի արդիականացման վերաբերյալ, ինչպես նաև բարձրաձայնեցին ոլորտում առկա խնդիրները:

Թանգարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացը կկրի շարունակական բնույթ: