Լուսանկարը ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող սևանկարների հավաքածուից է․
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ Ավ. Իսահակյանի մասնակցությամբ Հայաստանի պատմության պետական թանգարանում կազմակերպված երեկոյից։
Լուսանկարում թանգարանի աշխատակիցներն են, կենտրոնում` բանաստեղծ, արձակագիր Ավ. Իսահակյանը, նրանից աջ հնագետ Կարո Ղաֆադարյանն է, ձախ` ազգագրագետ Ստեփան Լիսիցյանը և հնագետ Բորիս Պիոտրովսկին։
Լուս.` Արտաշես Վրույր, 1945թ.