Հայկական գորգերը կամ կարպետները տարբեր ժամանակներում և տարածաշրջաններում տարբեր անվանումներ են ունեցել։
«Ճարտար» անունը կրողը այս գորգատեսակները, որոնք հիմնականում ուղեգորգեր են տարբերվում են թե՛ անվամբ, թե՛ գեղազարդման համակարգով։
Այս գորգը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գորգի և կարպետի հավաքածուից է։
Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը զարդանախշերն են, դրանցից և ոչ մեկը հենց այնպես հյուսված չէ, ամեն զարդանախշ իր նշանակությունն ունի։
Տվյալ գորգատեսակին բնորոշ են առանցքային դաշտի երկայնքով ձգվող երկու զիգզագ, ատամնազարդ կամ սղոցատիպ երիզված գունաժապավեններով շեղանկյունատիպ վանդակները։
Դրանցում սովորաբար պատկերվում են վարդակներ, նախշեր ու կենդանապատկերներ։ Վերջիններս մեծամասամբ ունենում են երկրորդական նշանակություն։
Գորգատեսակը բնորոշ է Արցախի, Սյունիքի, Ուտիքի, Ջավախքի, Վասպուրականի հյուսիս արևմտյան գավառների և Ատրպատականի գորգագործական կենտրոններին։
Առավելապես հատուկ է Արցախի գորգագործության խոշոր ու ավանդական կենտրոններից մեկին՝ Ճարտար գյուղին, որի անունով էլ անվանակոչվում է գորգի այս տիպը։