Սափոր «Սարուխանի «Պալի տակ» հավաքածուից

Սափոր «Սարուխանի «Պալի տակ» հավաքածուից

2023-04-04T17:18:03+00:00 04/04/2023|Լրահոս|

Շարունակում  ենք  ներկայացնել  Հնագիտության ֆոնդի «Սարուխանի «Պալի տակ» հավաքածուն։

Գեղարքունիքի մարզի Սարուխան և Կարմիրգյուղ բնակավայրերի միջնամասում գտնվող «Պալի տակ» և «Կողի տակ» հնավայրերից հայտնաբերված հնագիտական առարկաների մեջ պերճանքի առարկաներից բացի  կան նաև եզակի սափորներ, ըմպանակ, ցանցկեն քունքազարդեր։

Սարուխանի «Պալի տակ» դամբարանդաշտում լավ են ներկայացված  Վանի թագավորության ժամանակաշրջանին վերաբերող նյութերը։

Ուշ  բրոնզեդարյան այս սափորը թվագրվում է մ.թ.ա. XIII-XII դդ.:

Սափորը բաց դարչնագույն է, դուրս ծալվող կլորավուն շուրթով։

Բարձրությունը` 18 սմ:

Սափորի իրանի վերին կեսին հորիզոնական սեղանաձև երեք կանթեր են։

Տվյալ տարածքում արված պեղումները,  հայտնաբերված  նյութերը  թույլ են տալիս ենթադրություններ անել Ուշ բրոնզի-Վաղ երկաթի շրջափուլերում այստեղ ձևավորված հասարակությունների կյանքի, կենցաղի, մշակութային, տնտեսական ու ռազմաքաղաքական կապերի, հավատալիքների և ծիսական արարողությունների մասին։