Հարգելի՛ գործընկերներ
Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- «Հուշարձանների պահպանության միջազգային օրվան ընդառաջ. հուշարձանների պահպանության, վերականգնման 2023 թվականի ծրագրերը»:
Հրավիրում ենք լուսաբանման: