«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղերձը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղերձը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ

2023-04-18T16:02:23+00:00 18/04/2023|Լրահոս|

1983 թվականից ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր ՀՀ քաղաքացիներին:

Պատմամշակութային հուշարձանները մեր պատմական ժառանգությունն են, մեր ժողովրդի անցած ուղու լուռ վկաները, ինչու ոչ, նաև՝ վառ գալիքի տեսլականը: Ուստի, դրանց պահպանությունը և խնամքը, դրանց նկատմամբ հոգատարությունը յուրաքանչյուր հայի պարտքն է. չէ որ հայրենասիրությունը դրսևորվում է նաև պատմական կոթողները խնամելով ու չաղտոտելով:

Հայրենիքը սիրելու համար նախ պետք է ճանաչել: Հետևաբար, պահպանելուց բացի պետք է նաև ճանաչենք մեր հուշարձանները՝ դրանք ժառանգելով ապագա սերունդներին՝ նրանց մեջ սերմանելով սեր առ հայրենիք: Մեր պատմամշակութային կոթողներն արտացոլում են մեր դարավոր պատմությունը, հային ու հայկականը՝ հանդես գալով նաև միջազգային հարթակներում:

Պահպանե՛նք մեր հուշարձանները, ճանաչե՛նք դրանք և ժառանգե՛նք ապագա սերունդներին: