Իրավախախտման դեպք Գեղարքունիքի մարզում

Իրավախախտման դեպք Գեղարքունիքի մարզում

2023-04-18T18:19:18+00:00 18/04/2023|Լրահոս|

Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները Գեղարքունիք գյուղի Սբ Գևորգ եկեղեցու տարածքում  արձանագրել են չհամաձայնեցված գործողության դեպք։

Գյուղի բնակիչները   հուշարձանի  տարածքում խաչքար տեղադրելու համար դիմել են   ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ թույլտվություն ստանալու համար։

Համաձայն՝ ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների  ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հուշարձանի տարածքում չի թույլատրվել տեղադրել խաչքար։

Առաջարկվել է խաչքարը տեղադրել հուշարձանի պահպանական գոտու տարածքից դուրս, սակայն բնակիչները գիշերը պահպանական գոտու տարածքում իրականացրել են խաչքարի հիմքի նախապատրաստում։

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի աշխատակիցները ապամոնտաժել են ապօրինի կառուցված հիմքը։

Հորդորում ենք բոլոր քաղաքիցներին, զերծ մնալ նմանօրինակ գործողություններից և խնամքով վերաբերել Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։