Գիտահանրամատչելի քառալեզու գրքույկներ․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակությունը

Գիտահանրամատչելի քառալեզու գրքույկներ․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակությունը

2023-04-19T17:11:29+00:00 19/04/2023|Լրահոս, Հրապարակումներ|

«Բուկինիստ», «Էպիգրաֆ» գրախանութների ցանցից կարող եք ձեռք բերել ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած

«Ամբերդ ամրոց»,

«Բջնի»,

«Գառնի»,

«Գլաձորի համալսարան»,

«Զվարթնոց»,

«Զորաց քարեր»,

«Լոռի բերդ»,

«Մեծամոր» արգելոց-թանգարանների, արգելոցների գիտահանրամատչելի գրքույկները:

Գրքույկներում ներկայացված են պատմական, պատմաքաղաքական նշանավոր փաստեր, հուշարձանների, ճարտարապետական կոթողների կառուցման առանձնահատկությունների մասին տեղեկություն, հնավայրի պեղումների ժամանակագրություն, Հայկական լեռնաշխարհում քաղաքագոյացման (ուրբանիզացիա) հիմնախնդիրների վերհանմանն առնչվող ուսումնասիրություններ։

Գրքույկները նախատեսված են մասնագետների, հանրակրթական դպրոցի ուսուցիչների, բուհերի հումանիտար ֆակուլտետների ուսանողների, զբոսաշրջիկների և Հայաստանի միջնադարյան պատմաճարտարապետական իրողություններով ու ժառանգությամբ հետաքրքրվողներ համար։

Քառալեզու գրքույկները (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն) կարող եք ձեռք բերել նաև արգելոց- թանգարաններից։