«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանում օրը ողողծված էր ֆրանսիական շնչով։
Կրթական ծրագիրը անցկացվեց և՛ թանգարանի ներսում, և՛ տաճարի տարածքում։ Շրջելով, ծանոթանալով, արգելոցի տարածքին Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը ներկայացրեց արգելոց-թանգարանի հետ կապված հետաքրքիր մանրամասները։
Կարևորելով ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթների արժեքները` ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պետական հումանիտար քոլեջի գործակցությամբ տեղի ունեցավ կրթամշակութային միջոցառում` նվիրված Ֆրանկոֆոնիայի օրերին և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։
Միջոցառման շրջանակում քոլեջի Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպաման բաժնի երկրորդ, երրորդ կուրսի ուսանողները ֆրանսերեն լեզվով ներկայացրին Հայաստանը ֆրանկոֆոն ճանապարհորդների մասնավորապես՝ Ժան Շարդենի ուղեգրությունները:
Անցկացվեց վիկտորինա, որի ընթացքում ուսանողները պատասխանեցին պատմական, մշակութային հարցերին։
Արտավադ Զաքյան Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ– նմանատիպ միջոցառումների նպատակն է ներկայացնել Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը երեկ և այսօր։
Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու ֆրանսալեզու միջոցառմանը։ «Զվարթնոց» արգելոցում լսեցին Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ֆրանսերեն տարբերակը, ուսանողների մատուցած նյութերը։
Հումանիտար քոլեջին նվիրվեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հրատարակված արգելոցների, արգելոց-թանգարանների ֆրանսերեն թարգմանությամբ գրքույկները։