Առաջին լուսանկարում՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանք վանական համալիրն է:
Երկրորդում՝ Եղվարդ քաղաքի սբ Աստվածածին եկեղեցին:
Այսպես, հերթով Կոտայքի մարզի վերականգնված հուշարձաններն են լուսանկարում ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները:
Առաջիկայում նախատեսվում է միջոցառում իրականացնել Հրազդանի երկրագիտական թանգարանում՝ Կոտայքի մարզի վերականգնված և վերականգնվող հուշարձանները թեմայով: